Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Նոան» ընդունել է «Ռուժոմբերոկին»։
Հանդիպման 4-րդ րոպեին Պերեյրան ձախ եզրից փոխանցում կատարեց, դարպասապահը որսաց գնդակն, ապա բաց թողեց այն, վրա հասած պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն գնդակն ուղարկեց դարպասը՝ երևանյան թիմին առաջ մղելով հաշվի մեջ։
Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվով։