Գյումրու «Շիրակի» գլխավոր թիմում իր նորամուտն է նշել ակադեմիայի սան, հարձակվող Ալբերտ Գարեգինյանը 15 տարեկան 288 օրական հասակում։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Պատանի ֆուտբոլիստը նաև 5 խաղ է անցկացրել Առաջին խմբում՝ խփելով 4 գոլ։ Օրեր առաջ նա դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Առաջին խմբի երկրորդ տուրի մրցավեճում։