Օգոստոսի 20-ին, ժամը 20:00, Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Նոա» — «Ռուժոմբերոկ» առաջին խաղը:
«Խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել առցանց այստեղից։
Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում խաղը կարող է անցկացվել միայն էլեկտրոնային տոմսերի համակարգի դեպքում։
Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ հնարավորինս շուտ:
Սիրով սպասում ենք բոլորիդ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ: