Օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը:
Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով`
- 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
- 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:
Կանայք կմրցեն հազար (1000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1500) մետր լողատարածություններում:
Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի՝ 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ,
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 56-44-60, մասնագիտական հարցերի դեպքում՝ (077) 84-40-41, (091) 84-40-41, (055) 84-40-41, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00։