Այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի կունենա Փարիզում 2024 թվականի Օլիմպիական Խաղերի փակման արարողությունը։ Սկիզբը՝ 23:00-ին։
Պաշտոնական հեռարձակողը Հայաստանում Առաջին ալիքն է:
ՕԽ-ի մեդալային հաշվարկը հաղթեց ԱՄՆ-ի հավաքականը՝ մրցումային վերջին օր շրջանցելով Չինաստանին (արծաթե մեդալների քանակով առավելության շնորհիվ՝ 44/27): Երկու երկրներն էլ ՕԽ-ն ավարտեցին նույն թվով ոսկե մեդալներով՝ 40-ական: Երրորդ տեղում Ճապոնիայի Օլիմպիական հավաքականն է։
Հայաստանի Օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների թվում 66-րդն է` 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։
Հայաստանի Օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիրներ են դարձել Արթուր Դավթյանը, Արթուր Ալեքսանյանը և Վարազդատ Լալայանը, իսկ Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Փարիզում կայացած ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին, ընդհանուր առմամբ, Հայաստանն ուներ 15 մասնակից․
Արթուր Դավթյան — մարմնամարզություն, հենացատկ
Վահագն Դավթյան — մարմնամարզություն, օղակներ
Էլմիրա Կարապետյան, հրաձիգ
Արթուր Ալեքսանյան — հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Մալխաս Ամոյան — հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Սլավիկ Գալստյան — հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Արսեն Հարությունյան — ազատ ոճի ըմբշամարտ
Վազգեն Թևանյան — ազատ ոճի ըմբշամարտ
Դավիթ Չալոյան — բռնցքամարտ
Վարազդատ Լալայան — ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյան — ծանրամարտ
Գարիկ Կարապետյան — ծանրամարտ
Երվանդ Մկրտչյան — վազք 800 մ
Վարսենիկ Մանուչարյան — լող
Արթուր Բարսեղյան — լող
Ընդհանուր առմամբ, Օլիմպիական խաղերում հանդես եկան 10,5 հազար մարզիկ ավելի քան 200 օլիմպիական հավաքականներից։