«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Իսա Ջիբրիլ Տրաորեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա հարձակվողը ծագումով Մալիից է, սակայն ամբողջ կարիերան անցկացրել է Իտալիայում՝ հանդիսանալով «Միլանի» սան:
Տրաորեն Մալիի Մ-21 հավաքականի թեկնածու է։
Նա վերջերս մասնակցել է Մալիի Օլիմպիական (Մ-23) հավաքականի սելեկցիոն հավաքին: