«Նոայի» կամերունցի հենակետային կիսապաշտպան Յան Էտեկին խոսել է հայկական ակումբին միանալու պատճառների և իր ծրագրերի մասին։
«Ես ուրախ և ոգևորված եմ միանալու այս հավակնոտ նախագծին: Ես գալիս եմ քրտնաջան աշխատելու՝ օգնելու «Նոային» հասնելու մեր նպատակներին: Իմ կարիերայում նոր մարտահրավեր է սա», Էտեկիի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Էտեկին իսպանական «Լեգանեսի» սան է, խաղացել է «Ալմերիայում», «Սևիլյայի» տարիքային տարբեր թիմերում, «Գրանադայում» որի կազմում 3 մրցաշրջան անցկացրել է իսպանական Լա լիգայում՝ մասնակցելով 65 խաղի։