Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվել է ղազախական «Օրդաբասիին» (0:0)։
Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ չկարողացան բացել հանդիպման հաշիվը։ Սակայն դրան ավելի մոտ էր ղազախական ակումբը, որի 23-րդ րոպեին խփված գոլը չեղարկվեց VAR համակարգի միջամտությունից հետո՝ խաղից դուրս իրավիճակի պատճառով։ Բացի այդ մի քանի անգամ փայլուն խաղով աչքի ընկավ երևանյան թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը։
«Նռնագույնների» կազմում հանդիպման 13-րդ րոպեին վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվեց Լուկաս Վիլելան՝ խաղադաշտում տեղը զիջելով Դավիթ Դավիդյանին։