«Ալմերիայի» և Իսպանիայի օլիմպիական հավաքականի աջ պաշտպան Մարկ Պուբիլը 20 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Ատալանտա», այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ գործարքն ավարտված է, իտալական ակումբը սպասում է պաշտպանի բուժզննում անցնելու 2024 թվականի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի եզրափակիչից հետո, որտեղ Իսպանիան կհանդիպի Ֆրանսիային։
Հաղորդվում է, որ, բացի տրանսֆերային գումարից, համաձայնագիրը ներառում է տարբեր բոնուսներ և իսպանական կողմի վերավաճառքի տոկոս։
























































