2024 թվականի Օլիմպիական Խաղերի վոլեյբոլի մրցաշարի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Իտալիային։
Եզրափակչում ֆրանսիացիները կհանդիպեն Լեհաստանի հետ, որն ավելի վաղ հաղթել էր ԱՄՆ-ին (3-2): Եզրափակիչը կկայանա օգոստոսի 10-ին։
Վոլեյբոլ․ Օլիմպիական խաղեր։ Տղամարդիկ
1/2 եզրափակիչ
Իտալիա — Ֆրանսիա՝ 0-3 (20:25, 21:25, 21:25)
Նշենք, որ Օլիմպիական Խաղերի 2020 թվականի չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է։ Մրցաշարում ամենից հաճախ հաղթել են Բրազիլիայի, ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի հավաքականները՝ երեքական անգամ։