Ձյուդոյի կրկնակի օլիմպիական չեմպիոն ֆրանսիացի Դեյվիդ Դույեն քննադատել է այն փաստը, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու համար ֆրանսիացի մարզիկների ստացած մրցանակային գումարները հարկվելու են։
«Որոշ մարզիկների համար դա գրպանի փող է, իսկ մյուսների համար հսկայական գումար։ Կարծում եմ՝ ամոթ է հարկել այդ գումարները։ Դա կարող է թվալ մեծ գումար, բայց դրա չափը ծիծաղելի է Ֆրանսիայի համար»,- Դույեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Նշենք, որ տնային Օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան 80 հազար եվրո, արծաթե մրցանակակիրները՝ 40 հազար եվրո, իսկ բրոնզե մրցանակակիրները՝ 20 հազար եվրո: