«Վեստ Արմենիա» է տեղափոխվել դարպասապահ Անատոլի Այվազովը , հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Ուրարտու», «Շիրակ», «Նոա», «Ալաշկերտ» և ռուսական «Չայկա» ակումբներում:
Այվազովը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 և 🇦🇲 Ազգային հավաքականները: