«Փյունիկը» պայմանագիր է կնքել նիգերիացի 20-ամյա հարձակվող Սանի Բուհարիի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Խաղացողը նախկինում երկու մրցաշրջան է անցկացրել Չարենցավանի «Վանի» կազմում, անցկացրած 50 խաղերից հետո դարձել է 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նշվում է, որ Բուհարին «Նռնագույնների» կազմում հանդես կգա 77 համարի մարզաշապիկի ներքո։