«Արարատը» Հայաստանի առաջնության առաջին տուրի խաղում ընդունել էր «Ալաշկերտին» և մրցակցի նկատմամաբ առավելության հասավ 2։0 հաշվով։
Երևանյան թիմի կազմում առաջին խաղակեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին հաշիվը բացեց Կասիմ Հաջին։
Արարատցիների նորեկ Քրիստ Գուռը իր նորամուտի խաղում փոխարինման մտնելուց շատ չանցած տպավորիչ անցումից հետո կրկնապատկեց տանտերերի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2։0։