Ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը դարձել է իտալական «Ռոմայի» խաղացող։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
««Ռոման» ուրախ է ողջունել Արտյոմ Դովբիկին Ջալլորոսիների ընտանիքում: Ակումբը համաձայնության է եկել Լա Լիգան ներկայացնող «Ժիրոնայի» հետ ուկրաինացի կենտրոնական հարձակվողի մշտական տրանսֆերի շուրջ, որը հունիսին դարձավ 27 տարեկան։
Տաղանդավոր ձախակողմյան խաղացող Արտյոմը դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու 2023/2024 մրցաշրջանում՝ 36 խաղում խփելով 24 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։ Այս տպավորիչ ելույթը նպաստեց կատալոնական ակումբի պատմության մեջ առաջին որակավորմանը Չեմպիոնների լիգային՝ նախորդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում զբաղեցնելով երրորդ տեղը:
Դովբիկը Ուկրաինայի իր հավաքականի հետ մասնակցել է նաև Եվրո-2020-ին և Եվրո-2024-ին։ Արտյոմը կկրի 11 համարի մարզաշապիկը և կդառնա առաջին ուկրաինացին «Ռոմայի» պատմության մեջ։ Բարի գալուստ «Ռոմա», Արտյո՛մ»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։
























































