Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Միլանի» հետ ընկերական խաղից հետո (0-1) խոսել է թիմի նորեկ, հարձակվող Էնդրիկի խաղի մասին:
18-ամյա բրազիլացին խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու անցկացրեց ամբողջ առաջին խաղակեսը։
«Էնդրիկը ցույց տվեց իր որակը: Նրա մեջ առանձնահատուկ բան կա: Նա ընդունակ է առավելագույն արագության հասնել, նա շատ հմուտ է։
Շատ հազվադեպ է ստացվում նման ֆուտբոլիստ գտնել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։