«Փյունիկը» հոլովակ է պատրաստել նվիրված Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ տուրի «Ստրուգայի» դեմ ամբողջ դիմակայության ընթացքի վերաբերյալ։
«Հիասթափեցնող արդյունքից մինչև գերդրամատիկ հաղթանակ սեփական տրիբունաների ներքո։ Inside the games-ի նոր թողարկումը պատմում է «Ստրուգայի» դեմ դիմակայության մասին»,- տեսանյութի նկարագրության բաժնում գրել է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» ԿԼ-ի խաղարկության որակավորման երկրորդ փուլում դիմակայության երկու խաղերի արդյունքում 4։3 հաշվով առավելության հասավ հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» նկատմամբ։