Ֆրանսիայի պատմության մեջ լողի առաջին եռակի օլիմպիական չեմպիոն Լեոն Մարշանը արդեն վաստակել է 320 հազար եվրո 2024 թվականի խաղերում գրանցած ֆենոմենալ արդյունքների համար։ 2024 թվականի տնային Օլիմպիական խաղերում Մարշանը հաղթել է 400 մետր համալիր լողում, 200 մետր բրասում և բաթերֆլայ ոճերում։
Հատկանշական է, որ 22-ամյա լողորդը բոլոր հաղթանակները գրանցել է օլիմպիական նոր ռեկորդներ սահմանելով։
2024 թվականի Օլիմպիական խաղերում Լեոն Մարշանը նախատեսում է մասնակցել նաև 200 մետր համալիր լողի մրցմանը։