«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Զիմբրուի» դեմ պատասխան հանդիպման մասին։
«Մեզ հեշտ չի տրվել առաջին խաղը, «Զիմբրուն» շատ լավ թիմ է։ Ամենայն լրջությամբ ենք պատրաստվում այս հանդիպմանը։ Առաջին հանդիպման հաշվին չենք նայում։ Ցանկանում ենք պատասխան խաղում էլ արդյունքի հասնել։
Փորձելու ենք խաղալ մեր խաղը՝ հիմնվելով մեր ուժեղ կողմերի վրա»,- ասել է Վարդան Մինասյանը նախախաղային ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի նկատմամբ առավելույթյան հասավ 3։0 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 19։00-ին։