«Ուրարտուի» կիսապաշտպան Միքայել Միրզոյանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Բանիկի» դեմ պատասխան խաղի մասին։
«Ցավալի պարտություն էր իհարկե, բայց ամեն ինչ վերջացած չէ, թիմը խաղալու է մինչև եզրափակիչ սուլիչը ու բոլորս ամեն ինչ անելու ենք հանուն նպատակի։
Մեր ամբողջ մտքերը ուղղված են միայն պատասխան խաղին, «Փյունիկի» դեմ խաղի մասին չենք մտածում, կենտրոնացած ենք «Բանիկի» դեմ խաղին»,- 23-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Ուրարտու» — «Բանիկ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 1-ին ժամը 19։00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում «Ուրարտուն» չեխական թիմին պարտվել էր 1։5 հաշվով։