ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի՝ «Արարատ-Արմենիա» — «Զիմբրու» դիմակայության պատասխան խաղը կսպասարկի հունական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Արիստոտելիս Դիամանտոպուլոսը։ Եզրերում նրան կօգնեն Կոնստանտինոս Պսարրիսն ու Կոնստանտինոս Տրիանտաֆիլլուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Կոնստանտինոս Պերրակիսը:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» — «Զիմբրու» դիմակայության պատասխան խաղը կկայանա վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 19։00-ին։