Իսպանացի ձյուդոիստ Լաուրիտա Մարտինես-Աբելենդան ամուսնության առաջարկություն է ստացել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Այս մասին մարզիկը հայտնել է սոցցանցերում։
«Այո»,- գրել է մարզուհին սոցցանցի իր միկրոբլոգում։
Նշենք, որ մարզուհին 2024 թվականի Օլիմպիական խաղերում հանդես է եկել մինչև 48 կգ քաշային կարգում և զբաղեցրել հինգերորդ տեղը՝ կիսաեզրափակիչում 10։0 հաշվով զիջելով Բաասանհու Բավուդորժին (Մոնղոլիա)։ Նա նաև բրոնզե մեդալ ունի 2023 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը կայացել է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում։