Դերասանուհի և դիջեյ Բարբարա Բուտչը, որը մարմնավորել է թագադրված Ապոլոնին 2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, մահվան սպառնալիքներ ստանալուց հետո բողոք է ներկայացրել։
«Բարբարա Բուտչը այսօր բողոք է ներկայացրել իր դեմ ուղղված ատելության խոսքի և մահվան սպառլաիքների դեմ՝ անկախ նրանից՝ դրանք կատարվել են իր երկրի քաղաքացիների, թե օտարերկրացիների կողմից։ Նա նաև մտադիր է դատի տալ բոլոր նրանց, որոնք կփորձեն վախեցնել իրեն ապագայում», — մեջբերում է Le Monde-ը դերասանուհու փաստաբան Օդրի Մսելաթիի խոսքերը։
Այս նամակի մեկնաբանությունում ինքը՝ Բուտչը, բացատրել է, որ նման որոշում է կայացրել բռնության և կիբերհարձակման աճի պատճառով։
«Ուղերձները, որոնք ես ստանում եմ, ավելի ծայրահեղ են դառնում։ Ես երբեք չեմ ամաչել, թե ով եմ և պատասխանատվություն եմ կրում ամեն ինչի համար, այդ թվում՝ իմ գեղարվեստական ընտրությունների համար։ Ամբողջ կյանքս հրաժարվել եմ զոհ լինել և հիմա էլ չեմ պատրաստվում լինել։ Ես չեմ վախենում նրանցից, ովքեր թաքնվում են էկրանի կամ կեղծանունի հետևում՝ իրենց ատելությունն ինձ վրա տարածելով»,- գրել է Բուտչը։
Հիշենք, որ բացման արարողությունից հետո սկանդալ է ծագել այն պատճառով, որ ներկայացման որոշ տեսարաններ վիրավորել են քրիստոնյաներին, մասնավորաես «Խորհրդավոր ընթրիքի» խեղաթյուրված նմանակումը՝ drag queens-ի (ԼԳԲՏ շարժում) մասնակցությամբ։