Ավստրալական «Ռեդ Բուլ» թիմի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը 800 օր անընդմեջ գլխավորում է Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդների ընդհանուր մրցաշարային աղյուսակը։
Հոլանդացին 2022 թվականին Իսպանիայի Գրան Պրիում հաղթելուց հետո դարձավ առաջնության առաջատարը և դրանից հետո չի իջել մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։
Ֆերստապենն այս պահին ունի 277 միավոր։ Նրա ամենամոտ հետապնդողը՝ Լանդո Նորիսը «Մքլարենի» թիմից, ունի 199 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ֆերարիի» ավտոարշավորդ Շառլ Լեկլերը, որը ունի 177 միավոր։