«Տոտենհեմի» վինգեր Բրայան Ժիլը վարձավճարով տեղափոխվել է «Ժիրոնա», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա իսպանացին կատալոնական թիմի կազմում հանդես կգա մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Ժիլն Իսպանիայում հանդես է եկել «Սևիլիայում», «Լեգանեսում», «Էյբարում» և «Վալենսիայում»:
Նախորդ մրցաշրջանում նա 12 հանդիպում է անցկացրել։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո: