«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերը։
Ակումբը 31-ամյա ֆրանսիացու տեղափոխության մասին հայտարարել է հուլիսի 28-ին։ Ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել «Կոմոյի» հետ։
«Ռաֆայելը յուրահատուկ ֆուտբոլիստ է, և նրա տրանսֆերը վկայում է մեր ակումբի հավակնությունների մասին:
Նա մեծ տիտղոսներ է նվաճել: Փորձը, որը նա կբերի աշխարհի երկու լավագույն առաջնություններում խաղալուց հետո, չի կարելի թերագնահատել: Չեմ համբերում նրա հետ աշխատելուն»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում «Կոմոյի» պաշտոնական կայքը։