Երեկ՝ հուլիսի 28-ին խաղարկվեցին մեդալների հերթական հավաքածուները Փարիզի Օլիմպիական խաղերում։
Մրցաշարային աղյուսակի առաջատարը Ճապոնիայի հավաքականն է, որն այս պահին նվաճել է չորս ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։
Երկրորդ տեղում Ավստրալիան է՝ չորս ոսկի և երկու արծաթ։
Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի հավաքականը, որը նվաճել է երեք ոսկե, վեց արծաթե և երեք բրոնզե մեդալ։