«Վեստ Արմենիայի» մարզչական շտաբում է ընդգրկվել Վահագն Այվազյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«ՈւԵՖԱ-ի B արտոնագիր ունեցող 32-ամյա մասնագետը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ուրարտու», «Արարատ», «Լոռի», «Վան», «Ալաշկերտ» ակումբներում: 2019-ին Այվազյանը հանդես է եկել Օմանի «Ալ Նասր» թիմում: Մեր նոր մարզիչը ժամանակին ներկայացրել է Հայաստանի Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականները: «Վեստ Արմենիայի» ամբողջ անձնակազմը բարի գալուստ և բեղմնավոր աշխատանք է մաղթում մարզչին»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Այվազյանը մարզչական գործունեություն է ծավալել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում, իսկ վերջերս իսպանացի մարզիչների հետ համատեղ մասնակցել է Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի հայաստանյան հավաքին: