«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան, ով բաց թողեց 2023/2024 մրցաշրջանը, առաջարկներ ունի մի քանի առաջնություններից։
Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա դարպասապահը կարիերան կարող է շարունակել MLS-ում, Սաուդյան Արաբիայի առաջնությունում կամ Ա Սերիայում։
Իտալիայի առաջնությունը իսպանացու համար նախընտրելի տարբերակն է։ 2023 թվականի հուլիսից նա ազատ գործակալի կարգավիճակում է։ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին։