«Սան Պաուլոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է դառնալ «Լացիոյի» ֆուտբոլիստ, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, 33-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հռոմեացիներին առաջարկել է պայմանագիր կնքել Ռոդրիգեսի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կոլումբիացի կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել «Սելտան» ու «Պորտուն»։
Հուլիսի 22-ին տեղեկություն հայտնվեց, որ Խամեսը պատրաստվում է խզել պայմանագիրը «Սան Պաուլոյի» հետ և մտադիր է վերադառնալ Եվրոպա։