«Յուվենտուսը» սկսել է բանակցություններ վարել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի ներկայացուցիչի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Թուրինյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին պայմանագրի առաջարկ է ուղարկել։ Դորտմունդի «Բորուսիայի» հետ բանակցություններ դեռ չեն եղել։
Ադեյեմին Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։
2023/24 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։