Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն պատասխանել է այն հարցին, թե փոխվե՞լ է արդյոք 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո։
«Բացարձակապես ոչ: Մարդու էությունը չի փոխվում. ես նույնն եմ, ինչպես միշտ: Իմ ընթացքը նույնն է՝ ամեն օր փորձիր լինել ավելի լավ մասնագետ և առաջին հերթին ավելի լավ մարդ: Դա այն է, ինչ ինձ իսկապես հուզում է այսօր՝ մեկ կամ 15 տարի առաջ՝ լինել ավելի լավ մարդ, հեշտացնել մարդկանց կյանքը: Ես փորձում եմ հետևել Մայր Թերեզայի խորհրդին՝ թույլ մի՛ տուր, որ քեզ մոտ եկողը հեռանա առանց մի փոքր ավելի լավը դառնալու։ Փորձում եմ դա անել ամեն օր»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Անգլիային։ «Ֆուրիա Ռոխայի» կազմում հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց Միկել Օյարսաբալը։