Հուլիսի 25-ին կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» — «Սլիմա Ուոնդերերս» տնային հանդիպումը:
Խաղի ընդմիջմանը՝ մարզադաշտում կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում երկրպագուները հնարավորություն կունենան դեպի Մալթա ուղեգիր շահել: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ «Նոան» մրցակցին կընդունի հուլիսի 25-ին, իսկ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 1-ին, ժամը 21:00-ին:
«Իսկ հուլիսի 25-ին կայանալիք խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուներին հիշեցնում ենք, որ խաղի օրը, ժամը 18:00, Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենքի հարակից տարածքից) անվճար ավտոբուսներ կշարժվեն Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ, իսկ խաղի ավարտից հետո երթուղով կշարժվեն արդեն մարզադաշտից»,- ասված է հաղորդագրության մեջ։