«Արարատ-Արմենիան» այսօր՝ հուլիսի 23-ին մեկնել է Մոլդովա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վարդան Մինասյանի սաները հուլիսի 25-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում կհյուընկալվեն «Զիմբրուին» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Երևանում օգոստոսի 1-ին։