«Նոան» հայտարարություն է տարածել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ խաղին ընդառաջ։
«Հուլիսի 25-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ խաղի տոմսերը նույնպես կլինեն անվճար:
Խաղը կմեկնարկի 20:00-ին՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում:
Հիշեցնենք նաև, որ խաղի օրը, ժամը 18:00, Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենքի հարակից տարածքից) մեր երկրպագուներին Աբովյան տեղափոխելու համար անվճար ավտոբուսներ կշարժվեն մարզադաշտ, իսկ խաղից հետո՝ հակառակ ուղղությամբ»,-ասված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 1-ին, ժամը 21:00-ին: