Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլը հաղթահարելու դեպքում «Նոան» կհանդիպի «ԱԵԿ» (Հունաստան) / «Ինտեր» (Մոլդովա) զույգի հաղթողի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում հայկական թիմի մրցակիցը Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսն» է։
Հիշեցնենք, որ «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղը կկայանա հուլիսի 25-ին, ժամը 20:00-ին, Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 21:00-ին: