«Փյունիկը» Կոնֆերեցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Դիֆերանժ» (Լյուքսեմբուրգ) / «Օրդաբաս» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Նռնագույնները» առաջին հանդիպումը կանցկացնեն մրցակցի հարկի տակ, պատասխան խաղը՝ տանը:
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի սաներ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում կմրցեն հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» դեմ։ Կողմերի միջև առաջին հանդիպումը կլինի արտագնա ու կկայանա հուլիսի 25-ին: Պատասխան խաղը կկայանա Երևանում հուլիսի 30-ին: