«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան շարունակում է մնալ ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere dello Sport-ին։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը Կիլիան Մբապեի հեռանալուց հետո պատրաստ է ավելի քան 100 միլիոն եվրո վճարել 23-ամյա վրացու տեղափոխության համար։
Սակայն ինքը՝ Խվիչան, պատրաստ է նոր՝ 5 տարվա պայմանագիր կնքել «Նապոլիի» հետ։ Ֆուտբոլիստը տպավորված է թիմի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեից։ Վինգերը ցանկանում է աշխատել մասնագետի հետ:
«Նապոլին» Կվարացխելիային առաջարկել է նոր պայմանագրով 5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն գումարը կարող է աճել մինչև 7 միլիոն եվրո: Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։