Իտալական «Նապոլին» հետաքրքրված է «Բրայթոնի» կիսապաշտպան Բիլի Գիլմորի ծառայություններով։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, նեապոլիտանացիներտ նախատեսում են հաջորդ շաբաթ քայլեր ձեռնարկել 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար:
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շոտլանդացուն համարում է հիմնական տրանսֆերային նպատակը թիմի կազմն ուժեղացնելու համար:
Գիլմորի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար։ 2023/24 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանը նաև 3 հանդիպում է անցկացրել Շոտլանդիայի հավաքականի կազմում Եվրո-2024-ում։
























































