«Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան կիսվել է «Նապոլիի» նոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին իր կարծիքով։
«Կոնտեն առաջատար է: Իսկ նման մասնագետները ձեռնտու են Իտալիայի առաջնությանը։ Վստահ եմ, որ «Նապոլին» նրա գլխավորությամբ կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Նախորդ մրցաշրջանում «Ինտերը» դարձավ Իտալիայի չեմպիոն։
Կոնտեի հետ պայմանագիր կնքելու մասին «Նապոլին» հայտարարեց հունիսի 5-ին։
























































