«Միլանն» իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել իտալացի 16-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդայի հետ: Այս մասին հայտնում է «Ռոսոներիների» պաշտոնական կայքը։ Պայմանագրի ժամկետը ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
«Միլանի» պատանեկան թիմում Կամարդան 89 խաղում խփել է 485 գոլ։ Հարձակվողն այս ամառ երիտասարդական թիմից տեղափոխվել է «Միլանի» մինչև 19 տարեկանների թիմ անցկացրած 25 խաղերում՝ դառնալով է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Ռոսոներիների» գլխավոր թիմում 16-ամյա խաղացողը անցած մրցաշրջանում 2 հանդիպման է մասնակցել՝ դառնալով Ա Սերիայում երբևէ խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ խաղացողը (15 տարեկան 260 օրական հասակում): Transfermark-ը երիտասարդ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո: