«Սիրմիում Սպորտս» կազմակերպությունը դարձել է «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատերը:
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Գալիս ենք հայկական ֆուտբոլ մեծ ծրագրերով ու պատվախնդիր նպատակներով:
«Վեստ Արմենիան» նոր ճանապարհ է սկսում: Սպասեք նորությունների»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: