Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կազմում 180 մլն եվրո ըստ Transfermarkt-ի։
Չորս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։ Ընդ որում՝ նրանցից երեքը ներկայացնում է Մադրիդի «Ռեալը»։ Խոսքը Վինիսուս Ժունիորի, Ջուդ Բելինգհեմի և թիմի նորեկ Կիլիան Մբապեի մասին է։ Նրանց հետ առաջին հորիզոնականը կիսում է նորվեգացի Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիից»։
Եվրո-2024-ից հետո բարձրացել է նաև գերմանացի Ջամալ Մուսիալայի և իսպանացի Ռոդրիի տրանսֆերային արժեքը, որն արդեն կազմում է 130 մլն եվրո։ Բարձրացել է նաև ևս մեկ իսպանացի ֆուտբոլիստի՝ Լամին Յամալի տրանսֆերային արժեքը, որը կազմում է 120 մլն եվրո։
Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը՝ ստորև․