«Ինտերնասիոնալի» պաշտպան Ռոբերտ Ռենանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Զենիթին», կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Այդ մասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Միլանի «Ինտերը» հետաքրքրված է 20-ամյա բրազիլացու ծառայություններով: Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի գումարը կարող է կազմել 10 մլն եվրո։
Ռենանը վարձավճարով հանդես է գալիս «Ինտերնասիոնալում» մինչև 2024 թվականի վերջ: