Չարենցավանը ներկայացնող «Վանը» պայմանագիր է կնքել նիգերիացի կենտրոնական հարձակվող Ակիլա Ջեսսե Ջիդիմանի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Չարենցավանի «Վան» է տեղափոխվել նիգերիացի կենտրոնական հարձակվող Ակիլա Ջեսսե Ջիդիման։
22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «ՄՖՄ», «Պլատո Յունայթեդ», «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբներում։
Ակիլան «Վան» է տեղափոխվել սլովակիական «Տրենչին» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
22-ամյա հարձակվողը ավարտված մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։