«Ուրարտուի» ֆուտբոլիստներ Դավիթ Հարությունյանն ու Հայկ Ղազարյանը թիմի կազմում Եվրագավաթներին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներ:
«Ուրարտուի» սան Դավիթ Հարությունյանը դարձել է ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը մասնակցել է Եվրագավաթային խաղին, իսկ Հայկ Ղազարյանը՝ ամենաերիտասարդ դարպասապահը ակումբի պատմության մեջ։
«Ուրարտուի» կազմում ակումբի սաներից իրենց եվրագավաթային նորամուտները նշել են նաև Խարիտոն Այվազյանը, Էրիկ Սիմոնյանը, Էդգար Մովսեսյանը և Գևորգ Տարախչյանը։