Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան մոտ է իտալական Ա Սերիա վերադառնալուն, որտեղ նախկինում 4 մրցաշրջան է անցկացրել Թուրինի «Յուվենտուսի» կազմում։
Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ իսպանացին մոտ է «Միլան» տեղափոխվելուն։ «Ռոսոներիները» համաձայնվել են վճարել 13 միլիոն եվրո, որը որպես հրաժարագին նշված է Մորատայի պայմանագրում։Նշվում է, որ Ալվարոն պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։
Հաղորդվում է, որ Մորատան այս շաբաթ բուժզննում կանցնի «Միլանում»։ Երեկ՝ հուլիսի 14-ին 31-ամյա խաղացողը Իսպանիայի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի առաջնությունում։ Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում հարձակվողը դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։