Կիրակի երեկոյան Եվրոպայի առաջնության եզրափակիչում կհանդիպեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները։
Տիտղոսի համար պայքարից առաջ BBC Sport-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնի մարդիկ դիմում են Անգլիայի հավաքականին: Տեսանյութում ընդգրկվել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը։ Նա դիմել է ոչ միայն ազգային հավաքականին, այլև անձամբ ձախ պաշտպան Լյուկ Շոուին.
«Հաջողություն բոլորին կիրակի օրը: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ դուք հաջողության կհասնեք: Լյուկ, խնդրում եմ, նորից ազդրի մկանի վնասվածք չստանաս»,- ասել է Ռեթքլիֆը:
Հարկ է նշել, որ Լյուկ Շոուն վնասվածքի պատճառով փետրվարից չի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Պաշտպանը նույնիսկ բաց է թողել Անգլիայի հավաքականի առաջին հանդիպումները Եվրո-2024-ում: