Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաջողություն է մաղթել Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրո-2024-ի եզրափակչի Անգլիայի հավաքականի հետ այսօր՝ հուլիսի 14-ին կայանալիք խաղում։
«Ես հետևում եմ ձեզ առաջին իսկ խաղից, անհանգստանում և աջակցում ձեզ: Հուսով եմ, որ կիրակին հատուկ օր կլինի բոլորիս համար, և վստահ եմ, որ դա այդպես էլ կլինի: Ամուր գրկում եմ ձեզ, եկեք անենք դա: Առա՜ջ»,- Ալկարասի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այսօր՝ հուլիսի 14-ին, իսպանացի թենիսիստը Լոնդոնի խոտածածկ կորտերում Ուիմբլդոնի 2024 թվականի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում կհանդիպի ATP-ի երկրորդ համար, սերբ Նովակ Ջոկովիչի հետ։ Խաղը կկայանա Կենտրոնական կորտում և կսկսվի Երևանի ժամանակով 17:00-ից ոչ շուտ: