«Ուրարտուն» մեկնարկել է տոմսերի վաճառքը ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Կալևի» դեմ պատասխան խաղից առաջ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր տղաներն իսկապես ձեր աջակցության կարիքն ունեն: Սպասում ենք հայկական ֆուտբոլի բոլոր սիրահարներին, խոստանում ենք վառ ֆուտբոլային երեկո»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում «Առյուծները» մրցակցի նկատմամբ առավելության էին հասել 2։1 հաշվով՝ Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ։ Պատասխան հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում ժամը 19։00-ին։